Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Մայկա Ռիչարդսը բարձր է գնահատել Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելյայի ելույթներն ընթացիկ աշխարհի առաջնությունում։
ԱԱ-2026-ում իսպանացի եզրային պաշտպանն անցկացրել է իր թիմի բոլոր հինգ հանդիպումները՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։
«Նա համաշխարհային ֆուտբոլի ամենաթերագնահատված ձախ պաշտպանն է։ Նա միշտ հիանալի է հանդես գալիս։ Երբ Կուկուրելյան պաշտպանվում է, քեզ թվում է, թե արդեն շրջանցել ես նրան, բայց հանկարծ նա առաջ է մեկնում ոտքն ու սահանկում կատարում։ Նա հիանալի կարդում է խաղը»,- փորձագետի խոսքերը մեջբերում է The Rest is Football նախագիծը։
Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողը այս ամռանը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։

























































