Կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային հերթական իրադարձություններն են անցկացվելու առանց հանդիսականների։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Վալենսիա» – «Ատալանտա», ինչպես նաև Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Խետաֆե» – «Ինտեր» հանդիպումները կանցկացվեն առանց երկրպագուների։
Այս մասին հայտարարել Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլյա Ռոկան։
Բացի վերը նշված ֆուտբոլային երկու հանդիպումներից, առանց հանդիսականների է անցնելու նաև բասկետբոլային երկու հանդիպում։