«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման սատարել է փարիզցիների գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեին «Լորիենից» 1-3 հաշվով պարտվելուց հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 56-ամյա մասնագետը ռասիզմի մեղադրանքով կարող է երեք տարով ազատազրկվել։
«Ֆուտբոլիստներին անհանգստացնում է ներկայիս իրավիճակը, մենք մոտ ենք Գալտիեի հետ: Մենք շարունակում ենք քրտնաջան աշխատել, քանի որ մեզ համար շատ կարևոր է չեմպիոնությունը հաղթելը: Մենք պետք է դա անենք նրա համար: Շատ են քննադատում մարզչին հիմա, և դա մեզ դուր չի գալիս, մենք բոլորս պետք է համախմբված լինենք առաջնությունում հաղթելու համար»,- Դոննարումայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
























































