«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ծաղրել է այն տեղեկատվությունը, որ ակումբին սպառնում է լիգայի տիտղոսը կորցնելը, քանի որ Պրեմիեր լիգան կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամանակից շուտ կարող է ավարտվել մրցաշրջանը:
«Լիվերպուլի երկրպագուները այնքան հիմար չեն, որ հավատան նման բաների», — Կլոպին մեջբերում է Mirror-ը:
Անգլիայի առաջնության 28 տուրից հետո «Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 22 միավորով առաջ է «Մանչեսթեր Սիթիից»: Յուրգեն Կլոպի թիմը շաբաթ օրը պարտվեց Պրեմիեր լիգայի առաջին հանդիպումը «Ուոթֆորդին» այս մրցաշրջանում (3։0)։