ՊՍԺ-ի պաշտպան Աշռաֆ Հակիմին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Ըստ աղբյուրի՝ Մարոկկոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»։
3 թիմերն էլ ցանկանում են ուժեղացնել պաշտպանության աջ եզրը և Հակիմիին այդ դիրքը փակելու համար իդեալական թեկնածու են համարում։