Իտալական «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի շրջապատը՝ ֆուտբոլիստի ՊՍԺ տեղափոխության մասին տեղեկությունը սուտ է որակել։ Նիգերիացու մտերիմները նշել են, որ դեռ վաղ է խոսել որևէ տրանսֆերի մասին։
Պարի Սեն Ժերմե՞ն։ Այդ բոլոր լուրերը սուտ են։ Տրանսֆերի մասին դեռ վաղ է խոսել: Շատերը փորձում են ապակայունացնել իրավիճակը։ Հիմա ոչինչ չկա»,- Օսիմհենի մտերիմների խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Օսիմհենը բոլոր մրցաշարերում «Նապոլիի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 25 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նիգերիացի հարձակվողի պայմանագիրը նեապոլցիների հետ հաշվարկված է մինչև 2025 թվականի հունիսը։ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը Օսիմհենին գնահատել է 150 միլիոն եվրո: