«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» «Էլ Կլասիկոյում» 2:0 հաշվով: «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա Լիգայում տարավ 89-րդ հաղթանակը: Այսպիսով, նա այդ ցուցանիշով հավասարվեց մադրիդցիների նախկին մարզիչ Լեո Բենհակերին: Առաջատարը «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Միգել Մունյոսն է, ով ունի 257 հաղթանակ Լա Լիգայում՝ լինելով «Ռեալի» ղեկին:
Բոլոր մրցաշարերում Զիդանը անցկացրել է 198 հանդիպում ՝ որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ: Միայն Վիսենտե Դել Բոսկեն (246) և նույն Մունյոսը (605) ավելի շատ հանդիպումներ են անցկացրել որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ: