Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ փարիզյան ակումբից։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Չելսին», որի սեփականատեր Թոդ Բոուլին նախորդ ձմռանն արդեն քննարկել էր Նեյմարի տրանսֆերի հնարավորությունը։
Պրեմիեր լիգայի առնվազն ևս մեկ ակումբ նույնպես հետաքրքրված է բրազիլացու ծառայություններով, սակայն ծանր վնասվածքների պատճառով ֆուտբոլիստի համար ՊՍԺ-ից հեռանալու շատ տարբերակներ կարող են չլինել:
ՊՍԺ-ն ցանկանում է երկար ժամանակ իր թիմում պահել հարձակվող Կիլիան Մբապեին, ինչի հետ կապված ֆրանսիացուն կարող է առաջարկվել երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականին, որպեսզի խուսափեն Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունից, ինչպես դա եղավ մեկ տարի առաջ: