Լիոնել Մեսսին վերջերս համալրել է իր մրցանակների հավաքածուն։ Արգենտինացի ֆուտբոլիստը Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ստացել է միանգամից երեք մրցանակ։
Բոլոր մրցանակները Մեսսիին են շնորհվել 2022 թվականի արդյունքներով։ Արգենտինացին ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, աշխարհի լավագույն փլեյմեյքեր և միջազգային մակարդակով լավագույն ռմբարկու։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մեսսին դարձավ աշխարհի չեմպիոն։ Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային։
Ակումբային մակարդակով Լիոնել Մեսսին այժմ ներկայացնում է ՊՍԺ-ն, սակայն նրա պայմանագիրն ավարտվում է երկու ամսից: