ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մայիսի 1-ին կհանդիպի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրա տեղափոխությունը ակումբ, գրել է լրագրող Ռուդի Գալետին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև հանդիպումը կկայանա «Լորյանի» հետ խաղի հաջորդ օրը։ Սաուդյան ակումբը պատրաստ է Մեսսիին դարձնել ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ տարեկան մոտ 400 միլիոն եվրո աշխատավարձով։
35-ամյա Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Արգենտինացին փարիզյան ակումբին միացել է 2021 թվականի ամռանը։ Մեսսին ՊՍԺ-ի կազմում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։ Մինչ Ֆրանսիայի առաջնություն տեղափոխվելը հարձակվողը հանդես է եկել իսպանական «Բարսելոնայում»:
























































