ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրի խաղում արտագնա հաղթանակ տարավ «Անժեի» նկատմամբ։ Ապրիլի 21-ին կայացած հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ փարիզեցիների։
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Կիլիան Մբապեն։ Փարիզցիների հարձակման գծում նրա գործընկեր Լիոնել Մեսսին գոլային փոխանցում կատարեց։
Հանդիպման վերջնամասում Սադա Թիուբը մեկ գնդակ հետ է բերել, սակայն տանտերերն ավելին չկարողացան անել այս խաղում։
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում ՊՍԺ-ն առաջին տեղում է՝ 11 միավորով գերազանցելով «Մարսելին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Անժեն» վերջինն է մրցաշարային աղյուսակում։