ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Անժեի» դեմ խաղում (2-1) դարձել է երկու գոլի հեղինակ։
Այժմ 24-ամյա ֆրանսիացին կրկնել է Լիգա 1-ի պատմության մեջ արդյունավետության ռեկորդը գոլ+գոլային փոխանցում համակարգով՝ 157 գոլով և 57 գոլային փոխանցումով:
Opta-ի փոխանցմամբ՝ նա կրկնել է մրցաշարի ռեկորդը, որը պատկանում էր «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայետին։
Վիճակագրությունը հաշվի է առել միայն 2006/07 մրցաշրջանից սկսած հանդիպումները, երբ սկսել են հաշվել այս տվյալները։