Ուրբաթ օրը՝ ապրիլի 21-ին, կայացավ Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրի «Անժե»-ՊՍԺ հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է փարիզեցիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Այժմ նա 32-րդ տուրում իր ակտիվում ունի 15 գոլային փոխանցում։
Ոչ ոք 21-րդ դարում չի կարողացել այդքան արագ հասնել այս նշագծին Լիգա 1-ում: Ընդ որում, արգենտինացուն դրա համար ընդամենը 27 հանդիպում է պետք եղել։
Հավելենք, որ Մեսսին Լիգա 1-ի պատմության մեջ երրորդ խաղացողն է՝ մեկ մրցաշրջանում 15+ գոլով և 15+ գոլային փոխանցումով։