ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում կշարունակի մարզել փարիզյան թիմը։
«Մենք աշխատում ենք հաջորդ մրցաշրջանի թիմի կառուցվածքի վրա, այն փոփոխությունների վրա, որոնք ցանկանում ենք կատարել թիմը բարելավելու համար: Մենք դա անում էինք մի քանի շաբաթ, իսկ անցյալ շաբաթ մենք դա արեցինք ավելի մանրամասն: Վստա՞հ եմ, որ կմնամ հաջորդ մրցաշրջանում։ Ես պլանավորում եմ հաջորդ մրցաշրջանում լինել ՊՍԺ-ի մարզիչը»,- Գալտիեի խոսքերն է մեջբերում RMC-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գալտիեն նամակ է ուղարկել Նիցցայի նախկին տնօրեն Ֆուրնիեին, որում մատնանշել է թիմում մեծ թվով սեւամորթների ու մուսուլմանների առկայության անթույլատրելիությունը։ ՊՍԺ-ի մարզիչը մտադիր է դատի տալ այն բանից հետո, երբ իրեն մեղադրեցին ռասիստական արտահայտությունների մեջ։