ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին լրջորեն չի մտածել և դժվար թե դիտարկի Եվրոպայից դուրս կարիերան շարունակելու տարբերակը: Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին մտադիր չէ պայմանագիր կնքել MLS-ի կամ Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբների հետ։
Նա չի դիտարկի նման տարբերակներ, եթե նույնիսկ եթե այդ ակումբներից մեկը պատրաստ է նրան տարեկան ռեկորդային աշխատավարձ վճարել։
Մինչ Լեոն որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ, նա կարող է ևս մեկ մրցաշրջան մնալ ՊՍԺ-ում կամ վերադառնալ «Բարսելոնա»: