Աշրաֆի Հակիմիի կինը չի կարող ամուսնալուծության արդյունքում հասնել ունեցվածքի բաժանմանը։
ՊՍԺ-ի և Մարոկկոյի հավաքականի պաշտպանը և նրա կինը՝ իսպանացի դերասանուհի Հիբա Աբուկը, ամուսնալուծության փուլում են։
Ինչպես հայտնում է First Mag-ը, Աբուկը ցանկանում էր ստանալ խաղացողի ունեցվածքի կեսից ավելին: Սակայն դատաքննության ընթացքում պարզվել է, որ Հակիմիի անունով ոչ մի գույք գրանցված չի, որը կարող է բաժանման ենթակա լինել։
Գումարած այդ ամենին, արդեն մի քանի տարի է, ինչ ֆուտբոլիստի մայրը իր բանկային հաշվին ստանում է Աշրաֆի աշխատավարձը: Մարոկկացին Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է, նա ամսական վաստակում է ավելի քան 1 միլիոն եվրո։