«Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆլորան Մալուդան հույս ունի իր հայրենակից Կիլիան Մբապեին տեսնել Պրեմիեր լիգայի ակումբում։
«Ես երկար ժամանակ է՝ ինչ աշխատում եմ Մբապեի՝ «Չելսի» տեղափոխվելու համար։ Առայժմ ինձ չի հաջողվե դա անելլ, բայց կշարունակեմ փորձել։ Հուսով եմ, որ մենք նրան կտեսնենք Պրեմիեր լիգայում, քանի որ այն աշխարհի ամենամրցունակ առաջնությունն է:
Շատ թիմեր չկան, որոնք կարող են նրան տալ այն, ինչ նա ցանկանում է, և չկան շատ թիմեր, որոնք կարող են կառուցել թիմը նրա շուրջ:
Նա Ֆրանսիայի հավաքականի առաջատարն է, ավագը, և նա իր հաջորդ ակումբում առաջատարի դեր է փնտրելու, որը կարող է խնդիրներ առաջացնել»,- Մալուդայի խոսքերն է մեջբերում Diario AS-ը: