Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն այսօր 5-րդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և տարել իր 5-րդ հաղթանակը։
Լոնդոնում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում 30-ամյա հայ բռնցքամարտիկը 10-ռաունդանոց մենամարտի 6-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել նախկինում անպարտելի Խոսե Մունյոսին։
Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում վերջին հաղթանակը տարել էր նախորդ տարվա դեկտեմբերին` ժամանակից շուտ հաղթելով մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազային:
Հիշեցնենք՝ IBA-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Բաչկովը հայտարարել էր, որ մասնակցելու է Տաշքենդում մայիսին կայանալիք աշխարհի առաջնությանը։