Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Էվերթոնը» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին» (1:1):
Հանդիպման հաշիվը բացվեց 3-րդ րոպեին, երբ կոպիտ սխալ թույլ տվեց Դավիդ դե Խեան: Իսպանացին փորձում էր հեռացնել գնդակը, բայց հարվածեց Կալվերտ-Լյուինի վրա, ով էլ օգտվեց այդ սխալից՝ գրավելով հյուրերի դարպասը:
Ընդամենը մեկ րոպե անց, «Էվերթոնի» 9 համարը ևս մեկ անգամ կարող էր գրավել Դե Խեայի դարպասը, բայց իսպանացի դարպասապահը փրկեց իրավիճակը:
Առաջին խաղակեսում մի քանի լավ հարված կատարեց Մատիչը, որոնցից մեկն էլ դիպավ դարպասաձողին:
31-րդ րոպեին Ֆերնանդեշը հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը: Այս դրվագում էլ անհաջող խաղաց «Էվերթոնի» դարպասապահ Պիկֆորդը:
Հանդիպման վերջնամասում տանտերերը կարող էին կորզել հաղթանակը, բայց մրցավարը չհաշվեց Սիգուրդսոնի խփած գնդակը, քանի որ իսլանդացին գտնվում էր խաղից դուրս վիճակում:
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 42 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: «Էվերթոնը» իր ակտիվում ունի 37 միավոր և գտնվում է 11-րդ գոտում: