Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Սևիլիան» ընդունել էր «Օսասունային» (3:2):
«Սևիլիան» 13-րդ րոպեին բացեց, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում նաև կրկնապատկեց խաղի հաշիվը: Գոլերի հեղինակ դարձան՝ Յուսեֆ Էն-Նեսերին և Լուկաս Օկամպոսը:
54-րդ րոպեին հանդիպման մրցավարը հեռացրեց «Օսասունայի» դարպասապահ Սերխիո Հերերային, ով ձեռքով էր խաղացել իր տուգանայինի սահմաններից դուրս:
Սակայն, դա չթուլացրեց հյուրերի գրոհների թափը: 64-րդ րոպեին Արիդան Էրնանդեսը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 74-ին ՝ Ռոբերտո Տորեսը հավասարեցրեց այն ՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Այդուհանդերձ, տանտերերը կորզեցին հաղթանակը: Էն-Նեսերին փոխհատուցված ժամանակում դուբլի հեղինակ դարձավ:
Այսպիսով, «Սևիլիան» վաստակեց 46 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: «Օսասունան» գտնվում է 12-րդ հորիզոնականում: