Անգլիական Պրեմիեր-լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլը» ոչ-ոքի է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (1-1):
Մանկունիացիների գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը միակ մարզիչն է, որի հետ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ԱՊԼ-ում խաղացել է մեկից ավելի անգամ ու չի հաղթել:
Փետրվարի 24-ին՝ Անգլիայի նախորդ առաջնության երկրորդ շրջանի խաղում, ՄՅՈւ-ն ու «Լիվերպուլը» դարձյալ խաղաղությամբ բաժանվեցին (0-0):
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կլոպը մերսիսայդյան թիմի ղեկին դեռևս չի հաղթել «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում: Նախորդ մրցաշրջանում «Յունայթեդի» հարկի առաջին հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի, հաջորդ խաղում մանչեսթերցիները հաղթել են 2-1 հաշվով:
2016/17 մրցաշրջանում առաջին խաղը դարձյալ ոչ-ոքի է ավարտվել՝ 1-1, իսկ երկրորդ խաղը՝ նորից ՄՅՈւ-ի հաղթանակով՝ 3-1: