«Ռեալն» ու «Բարսելոնան» այսօր՝ մարտի 1-ին, կմրցեն միմյանց հետ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում:
Հինգշաբթի մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ ու իր աջակցությունը հայտնել նրան:
Պերեսը ցանկացել է բարձրացնել թիմի վստահությունն ու աջակցել դժվար պահին:
Հիշեցնենք՝ չորեքշաբթի «Ռեալը» տանը պարտվել է «Մանչեսթեր Սիթիին» (1:2) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում: