«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ-ի 28-րդ տուրում «Ուոոթֆորդից» կրած պարտությունն արտագնա խաղում (0:3).
«Լիվերպուլն» արդեն իսկ շատ ռեկորդներ է սահմանել, իսկ դրան չի կարելի հասնել՝ պարզապես ցանկանալով: Ռեկորդը ելույթի արդյունք է, իսկ մենք այսօր թույլ հանդես եկանք: Մենք չենք կարող ԱՊԼ-ի պատմության լավագույն թիմը համարվել, քանի որ այսօր պարզապես բավականաչափ լավը չէինք: Հնարավոր է՝ կարողանանք որևէ ռեկորդ սահմանել ապագայում:
Հասկանալի էր, որ մի օր պարտվելու ենք, և այսօր այդ օրն էր: Ես նախընտրում եմ պարտվել՝ լավագույն խաղը չցուցադրելով, չէ՞ որ եթե պարտվում ես առավելագույնս խաղալով՝ դժվար է բացատրել»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
«Լիվերպուլը», վաստակելով 79 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի մարտի 7-ին «Բոնմուտի» հետ: