ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսը հաստատել է, որ իր նոր պայմանագիրը թիմի հետ շուտով կստորագրվի։
«Հուսով եմ, որ դա կարվի որքան հնարավոր է շուտ, վստահ եմ, որ մենք վերջնական փուլում ենք և քննարկում ենք վերջնական մանրամասները»,- իր Twitter-ում Մարկինյոսի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սպասվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Մարկինյոսի և ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Երեկ՝ ապրիլի 8-ին, փարիզյան ակումբի ավագը 400-րդ հանդիպումն է անցկացրել ՊՍԺ-ի մարզաշապիկով։ Այս մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, որոնցից 13-ում փարիզցիները բաց չեն թողել։
























































