Հայտնի է դարձել ֆրանսիական ՊՍԺ-ի տրանսֆերային քաղաքականության նոր ուղղությունը, որին հաջորդ մրցաշրջանի կազմն ընտրելիս կհետևի թիմի ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսը։
Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն կենտրոնանալու է երիտասարդ ֆրանսիացի ֆուտբոլիստների ձեռքբերման վրա, ովքեր ֆիզիկապես ուժեղ են և պատրաստ են հարմարվել նոր ակումբին։
«Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, «Նիցայի» և «Մոնակոյի» կիսապաշտպաններ Կեֆրեն Թյուրամն ու Յուսուֆ Ֆոֆանան կլինեն փարիզյան ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներն այս ամառ։
























































