ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի շրջապատն արձագանքել է այն լուրերին, թե ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը փարիզեցիների հետ՝ պայմանավորված աշխատավարձի առաջարկվող կրճատմամբ։ Հարձակվողի ընկերներից մեկն այս տեղեկությունը կեղծ է անվանել։
«Շատ տարօրինակ է տեսնել այն լուրերը, որ ակումբը ցանկանում է նվազեցնել Լեոյի աշխատավարձը կամ չի պատրաստվում երկարաձգել նրա պայմանագիրը: Մենք չենք ուզում խաղալ այս փոքրիկ խաղերը, նման կեղծ լուրերը լավ չեն Լեոյի կամ ակումբի հետ նրա հարաբերությունների համար: Բայց միգուցե սա հենց այն է, ինչ կցանկանային ոմանք»,- Մեսիի շրջապատից մեկի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը:
Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիս։ 35-ամյա արգենտինացին դեռ նոր պայմանագիր չի ստորագրել փարիզյան թիմի հետ։
























































