«Լիոնին» չհաջողվեց դուրս գալ Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում «Լիոնը» հյուրընկալվելիս պարտվեց «Նանտին» 0-1 հաշվով։
Միակ գոլը գրանցվեց երկրորդ խաղակեսում. 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լյուդովիկ Բլասը։
Եզրափակչում «Նանտը» կխաղա «Անսի»- «Թուլուզ» զույգի հաղթողի հետ։
«Նանտը» մրցաշարի գործող հաղթողն է։ Ֆրանսիայի գավաթում հաղթանակն ուղիղ ուղեգիր է տալիս հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի լիգայի խմբային փուլին մասնակցելու համար։
























































