Իսպանիայի Լա Լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» ընդունեց «Բետիսին» (2:1):
Տանտերերը հանդիպման հաշիվը բացեցին 60-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Կևին Գամեյրոն: Հանդիպման ավարտին էլ հաշիվը կրկնապատկեց Դանիել Պարեխոն:
94-րդ րոպեին Լորենցո Մորոնան կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, բայց «Բետիսը» ավելին անել չկարողացավ:
Այսպիսով, «Վալենսիան» վաստակեց 41 միավոր և գտնվում է 7-րդ հորիզոնականում: «Բետիսը» իր ակտիվում ունի 30 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: