Շվեյցարիան կընդունի ֆուտբոլի Եվրոպայի կանանց առաջնությունը, որը կանցկացվի 2025 թվականին։
Մրցաշարը հյուրընկալելուն հավակնում էին ևս երեք հայտեր։
Խոսքը գնում է Ֆրանսիայի և Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիաների, ինչպես նաև Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի համատեղ հայտերին։
Սպասվում է, որ Եվրո-2025-ի հանդիպումները կկայանան շվեյցարական ութ քաղաքներում, այդ թվում՝ Բազելում, Ժնևում և Ցյուրիխում: Մրցաշարին կմասնակցի 16 թիմ։
























































