Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին այս ամառ կհեռանա թիմից, հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիների ղեկավարությունն այլևս չի ցանկանում թիմում տեսնել Մեսսի-Մբապե-Նեյմար աստղային եռյակին, ուստի պատրաստ են բաժանվել այս խաղացողներից մեկից։
Ամենահավանականը թվում է հենց 35-ամյա արգենտինացու հեռանալը, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։
Ավելի վաղ L’Equipe-ը հայտնել էր, որ Մեսսին ևս դիտարկում է ակումբից հեռանալու տարբերակը, քանի որ մտադիր չէ համաձայնվել ակումբի առաջարկած աշխատավարձի 75%-ով կրճատմանը։ Մեսսիի կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը նրա վերադարձն է «Բարսելոնա»:
Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
























































