Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ 50-ամյա ֆրանսիացին մտադիր է վերադառնալ մարզչական աշխատանքի։ Բացի «Ռեալ Մադրիդ» հնարավոր վերադարձից, Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն: Այս դեպքում փարիզյան ակումբից կհեռանա Նեյմարը։
Զիդանը նախկինում կարող էր գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, սակայն ֆրանսիական ֆուտբոլի ղեկավարությունը որոշել է երկարաձգել պայմանագիրը Դիդյե Դեշամի հետ։
























































