«Լիոնի» գլխավոր մարզիչ Լորան Բլանն խոսել է ՊՍԺ-ի գլխավոր խնդրի մասին։ Նրա կարծիքով՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո ֆուտբոլիստները անընդհատ հանձնվում են։
«Ես ծանոթ եմ այս ակումբին։ ՊՍԺ-ի խնդիրն այն է, որ երբ հիմնական նպատակին այլևս հնարավոր չէ հասնել, նրանց համար մրցաշրջանն ավարտվում է։
Երբ Չեմպիոնների լիգային մասնակցությունը շարունակվում է, ամեն ինչ լավ է։ Հենց ավարտվում է Չեմպիոնների լիգան, ամեն ինչ ավարտվում է, մրցաշրջանն ավարտվում է, սկսվում են հաջորդ մրցաշրջանի մասին խոսակցությունները։
Մրցաշրջանը դեռ չի ավարտվել, դեռ 9 հանդիպում կա անցկացնելու։ Մենք պետք է գիտակցենք այս փաստը և նորից մոտիվացնենք բոլորին, իսկ դա հեշտ չէ։ Բայց Քրիստոֆը (Գալտիեն) կարող է գլուխ հանել դրանից: Այժմ ՊՍԺ-ն մի փոքր բարդ շրջան է ապրում։ Բայց նա կվերադառնա»,- Բլանի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
























































