Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը խոսել է հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի՝ պաշտպանության աջ եզրում իրեն օգտագործելու որոշման մասին։ Ֆուտբոլիստն ասել է, որ ընդունում է մարզչի նման որոշումը։
«Ես հասկանում եմ Դեշամի ընտրությունը: Ես միշտ հարգել եմ նրանց: Ֆրանսիայի հավաքականից չեն հրաժարվում: Ես այստեղ եմ թիմի համար: Եթե մարզիչը որոշի ինձ աջ պաշտպան դնել, ես ամեն ինչ կանեմ»,- Պավարի խոսքերը մեջբերել է «Telefoot»-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիայում» Պավարի դժգոհության պատճառներից մեկը աջ, այլ ոչ կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալն էր։
27-ամյա պաշտպանը «Բավարիայի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































