ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Լիոնի» հետ խաղում (0-1) թիմի կրած պարտությունը՝ նշելով, որ մտադիր չէր հրաժարական տալ։
«Սա այս տարվա 8-րդ պարտությունն է, դա շատ է: Եվրոպայում շատ չեմպիոններ այս մրցաշրջանում դժվարին ժամանակներ են անցկացրել: Կլքե՞մ ՊՍԺ-ն․․․ Ո՛չ, այս տիտղոսի համար պայքարելու եմ մինչև վերջ։
Հաջորդ խաղում պետք է արձագանքել։ Հուսով եմ, որ իմ խաղացողները չեն կշտանում տիտղոսներից»,- մեջբերում է Գալտիեին RMC Sport-ը։
ՊՍԺ-ն 66 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիոնը» 44 միավորով բարձրացել է 9-րդ հորիզոնական: