ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի «Լիոնի» հետ խաղից առաջ (0:1) սուլոցների է արժանացել ՊՍԺ-ի երկրպագուների կողմից, հայտնում է BBC-ն։
Երբ Մեսսիի անունը հայտարարվել է մարզադաշտում, որոշ երկրպագուներ սուլել են արգենտինացի հարձակվողին: Միաժամանակ եղել են երկրպագուներ, ովքեր ի աջակցություն արգենտինացու՝ վանկարկել են նրա անունը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ֆրանսիայի առաջնությունում։ Ավելի վաղ թիմը պարտվել էր «Ռենին» (0:2):
ՊՍԺ-ն այս պահին 66 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
























































