«Նյուելս Օլդ Բոյսի» փոխնախագահ Պաբլո Ալեգրին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ հարազատ ակումբ հնարավոր վերադարձի մասին։
«Մենք 100%-ով պատրաստ ենք Մեսսիի հետ պայմանագիր կնքել։ Սա բոլորի երազանքն է։ Երկրպագուներն ամբողջ Արգենտինայում և նույնիսկ Ամերիկայում ցանկանում են, որ նա գա այստեղ:
«Նյուելսը» կդառնա մայրցամաքի ամենահայտնի թիմը: Ժամանակը ցույց կտա՝ դա տեղի կունենա, թե ոչ։ Մենք նրան կսպասենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Մեսսին արգենտինական ակումբի սանն է։ Նա բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։