ՊՍԺ-ն պատրաստ է տրանսֆերային առաջարկ անել «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի համար, հայտնում է L’Equipe-ը։
Հիշեցնենք՝ 29-ամյա բելգիացու տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել «Ռեալի»՝ Լուկակուի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին։
Հարձակվողի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Լուկակուն միլանյան ակումբի կազմում 19 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։