Քրիստոֆ Գալտյեն հաստատել է, որ ՊՍԺ-ն բանակցություններ է վարում Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ։
«Մենք աշխատում ենք Լուիշ Կամպուշի և ղեկավարության հետ այն ուղղությամբ, թե ինչ կլինի մյուս մրցաշրջանում։
Մարդիկ տարբեր կարծիքներ ունեն այն մասին, թե ինչ պետք է բարելավենք ավելի մրցունակ լինելու համար:
Երկու կողմերի միջև բանակցություններ են ընթանում։ Անձամբ ես կենտրոնացած եմ առաջիկա տասը խաղերի վրա՝ Լիգա 1-ի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։
Այն, ինչ կորոշեն Մեսսին ու ակումբը, գաղտնի է»,- փարիզցիների գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում GFFN-ն։