Դիդյե Դեշամը զրպարտության համար բողոք է ներկայացրել լրագրող Դանիել Ռիոլոյի դեմ։
Ռիոլոն պնդում էր, որ Դեշամը ստել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ Ֆրանսիայից Կարիմ Բենզեմայի հեռանալու հետ կապված իրավիճակի մասին. «Դեշամը սկզբից մինչև վերջ ստել է մեզ․ դա այն է, ինչ նա գերազանց է անում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչն ասել էր, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել թիմը ԱԱ-2022-ից առաջ։
«Դիդյե Դեշամը քննադատության հետ խնդիր չունի, բայց այստեղ նրա վրա հարձակվում են իր անկաշառության, ազնվության համար։ Ռիոլոն նրա մասին ասում է, որ նա մանիպուլյատոր է, ստախոս, դրանք անտանելի հայտարարություններ են»,- ասել է Դեշամի փաստաբան Իզաբել Վեկշտեյնը։