ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է աշխատավարձի բարձրացում ստանալ, եթե հանդես գա Սաուդյան Արաբիայի ակումբում:
Ըստ L’Equipe-ի, 30 միլիոն եվրո գումարը սաուդյան «Ալ-Հիլյալ» ակումբի մեկնարկային առաջարկն է ֆուտբոլիստի համար: Այն կարող է ավելացվել մինչև 50 միլիոն եվրո:
Իսպանացին ՊՍԺ-ում տարեկան 10 միլիոն եվրոյից պակաս եկամուտ է ստանում՝ առանց հարկերի: Փարիզցիները կփորձեն նվազեցնել աշխատավարձը նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ։
Այս մրցաշրջանում Ռամոսը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
ՊՍԺ-ն վաստակել է 66 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: Փարիզյան թիմը Չեմպիոնների լիգայից դուրս է մնացել 1/8 եզրափակիչ փուլում։
























































