Հեղինակավոր L’Equipe հրատարակությունը չորեքշաբթի հրապարակել է Ֆրանսիայի առաջնության գլխավոր մարզիչների աշխատավարձերը։
Այս ցուցանիշով առաջատարը Քրիստոֆ Գալտիեն է, ով աշխատում է ՊՍԺ-ում։ Նա ամսական վաստակում է 665 հազար եվրո։ Ցուցակում երկրորդը «Մարսելի» մարզիչ Իգոր Տյուդորն է՝ 330 հազար եվրո, իսկ երրորդը՝ Բրունո Ժենեսը «Ռենից»՝ 250 հազար եվրո։
Միշել Տեր-Զաքարյանը, ով մարզում է «Մոնպելյեն», վաստակում է 70 հազար եվրո (վարկանիշում 10-րդը):
Ուիլ Ստիլը, ով մարզում է «Ռեյմսը», ամենաքիչն է վաստակում Լիգա 1-ում՝ 18,5 հազար եվրո։ Բացի այդ, ակումբը յուրաքանչյուր հանդիպման համար վճարում է 25 հազար եվրո տուգանք, քանի որ մասնագետը համապատասխան արտոնագիր չունի։

























































