«Մարսելի Օլիմպիկի» նախագահ Պաբլո Լոնգորիան նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը։
Le10Sport-ի համաձայն՝ ամռանը թիմի համար առաջնային կլինի ուժեղացնել հարձակման գիծը։ Սպերցյանի տրանսֆերը կարող է լուծել թիմի խնդիրներն առջևի գծում և նա դիտարկվում է որպես Դիմիտրի Պայետի իրավահաջորդ ֆրանսիական թիմում։ Բացի այդ, ըստ աղբյուրի, վնասվածք ստացած Ամին Հարիտի վերադարձի հետ կապված ևս շատ հարցեր կան:
La Gazzetta dello Sport-ն ավելի վաղ արդեն հայտնել էր, որ ֆրանսիական ակումբը հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով։ Բացի այդ, ֆուտբոլիստի տրասնֆերին հավակնում է նաև իտալական «Միլանը», որն, ըստ աղբյուրի, պատրաստվում է 8 միլիոն եվրոյի առաջարկ անել «Կրասնոդարին»
22-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի կողմից գնահատվում է 9 մլն եվրո։