MLS-ի բոլոր ակումբները պատրաստ են վճարել Լիոնել Մեսսիի աշխատավարձի մի մասը, եթե արգենտինացին որոշի կարիերան շարունակել լիգայի թիմերից մեկում։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, փետրվարին կայացել է MLS-ի ակումբների սեփականատերերի հանդիպումը, որի ժամանակ նրանք համաձայնության են եկել Մեսսիի՝ առաջնություն տեղափոխվելու հնարավորության շուրջ։
MLS-ում ֆինանսական լուրջ սահմանափակումների պատճառով ոչ մի ակումբ չի կարողանա իրեն թույլ տալ Մեսսիի աշխատավարձը։ Այնուամենայնիվ, այն համոզմունքը, որ լիգայի բոլոր ակումբները կշահեն Մեսսիի՝ MLS պոտենցիալ տեղափոխությունից՝ մեդիա հրապարակման և հեռուստատեսային և գովազդային պայմանագրերի թանկացման պատճառով, մրցակիցներին թույլ է տվել փոխզիջման գնալ. բոլոր ակումբները կվճարեն Մեսսիի աշխատավարձի մի մասը, որը թույլ կտա նրան դառնալ MLS-ի ակումբներից մեկի խաղացող։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտեր Մայամին» մեծ ցանկություն ունի պայմանագիր կնքել Մեսսիի հետ։