«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին Radio Deejay-ի հետ զրույցում մեկնաբանել է «Միլանի» և «Յուվենտուսի» միջև մայիսի 13-ին կայանալիք խաղի հետաձգումը:
«Ի՝նչ ֆանտաստիկ առաջնություն է: Հիմա հուսով ենք, որ մայիսի 13-ին վճռական պայքար է սպասվում սկուդետոյի համար պայքարում»,- ասել է Մորատին:
Նշենք, որ «Յուվենտուս» — «Ինտեր» հանդիպումը պետք է անցկացվեր մարտի 1-ին, բայց Իտալիայում կորոնավիրուսի բռնկման պատճառով Սերիա Ա-ի 26-րդ տուրի այս հանդիպումը և մի շարք այլ հանդիպումներ հետաձգվեցին և կկայանան մայիսի 13-ին: