Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կիսվել է իր կարծիքով Կիլիան Մբապպեի ավագ լինելու հետ կապված իրավիճակի մասին։ Հաղորդվում էր, որ մարզչի այս ընտրությունը դուր չի եկել Անտուան Գրիզմանին։
«Մբապպեն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ֆրանսիայի ավագը լինելու համար. Այն թիմում կմիավորի տարբեր սերունդների։ Բայց դա չի նշանակում, որ Գրիզմանը ավելի քիչ պատասխանատվություն կունենա։ Կիլիանն ունի առաջնորդի որակներ, բայց նա թիմի մյուս անդամների աջակցության կարիքը կունենա»,- մարզչի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
Ֆրանսիայի հավաքականում 24-ամյա Մբապպեն անցկացրել է 66 խաղ, որոնցում դարձել է 36 գոլի հեղինակ։