ՊՍԺ-ն ցանկանում է հետ բերել կիսապաշտպան Կսավի Սիմոնսին, ով անցած ամառ էր միացել ՊՍՎ-ին:
Ինչպես հայտնում է Footmercato-ն՝ հղում անելով ESPN-ին, փարիզցիները պատրաստ են ակտիվացնել խաղացողի համար 12 մլն եվրո հետգնման տարբերակը, որը հասանելի կլինի մինչև 2024 թվականի կեսերը։
Սիմոնսը, ցանկանում է վերադառնալ փարիզյան ակումբ։ Այս կապակցությամբ ՊՍԺ-ն մտադիր է խաղացողին առաջարկել 4 միլիոն եվրո:
19-ամյա կիսապաշտպանը մեկ տարի առաջ անվճար է տեղափոխվել ՊՍՎ։ Լիգայի 26 խաղում նա խփել է 13 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
ՊՍԺ-ն վաստակել է 66 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: