ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է Եվրոպայի Սուպերլիգա ստեղծելու գաղափարը։
«Չեմ կարծում, որ պետք է խոսեմ Սուպերլիգայի մասին. Սա մեզ համար սպառնալիք չէ։ Մենք պետք է ավելի ուժեղ լինենք, մի կողմ դնենք էգոն, իշխանությունն ու փողը և կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչպես զարգացնենք ակումբները և դրանք ավելի լավը դարձնենք:
Կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա, ավելի լավը լինելու, թիմում աշխատելու վրա: Հաջորդ շաբաթ կլինեն նոր հայտարարություններ։ Այս մասին նորություններ կտեսնեք ֆուտբոլային աշխարհում»,- Ալ Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Marca-ը:
Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում ՊՍԺ-ն 28 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը՝ վաստակելով 66 միավոր։