«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կույրաղիքի ցավերի պատճառով ստիպված է եղել լքել Անգլիայի հավաքականի գտնվելու վայրը։
Ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի, և այդ պատճառով նա չի կարողանա մասնակցել ոչ միայն Եվրո-2024-ի ընտրական փուլի անգլիացիների այսօրվա հանդիպմանը, այլև իր ակումբի առաջիկա մի քանի խաղերին։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆոդենը Պրեմիեր լիգայի 24 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։
























































