2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Շոտլանդիայի հավաքականը հաղթեց Կիպրոսի ընտրանուն։
Գլազգոյի մարզադաշտում կայացած A խմբի հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացել է Ջոն Մաքգինը, 87-րդ րոպեին Սքոթ ՄաքԹոմինեյը կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ քիչ անց դուբլի հեղինակ է դարձել։
Հաջորդ հանդիպումը Շոտլանդիան սեփական հարկի տակ կանցկացնի մարտի 28-ին՝ Իսպանիայի ընտրանու հետ, իսկ Կիպրոսը նույն օրը արտագնա խաղում կխաղա Հայաստանի հավաքականի հետ: