Մարտի 25-ին ճապոնացի Սեմա Ունոն ոսկե մեդալ նվաճեց գեղասահքի 2023 թվականի Աշխարհի առաջնությունում։
Ավելի վաղ կանանց պայքարում հաղթել էր ճապոնուհի Կաորի Սակամոտոն, իսկ զույգերի մասնակցությամբ մրցաշարում՝ ճապոնացի Ռիկու Միուրան և Ռյուիչի Կիհարան:
Այսպիսով, Ճապոնիան դարձել է երրորդ երկիրը, որը հաղթել է տղամարդկանց, կանանց և զույգերի մրցաշարում մեկ ԱԱ-ի շրջանակում:
1925 թվականին այսպիսի արդյունք գրանցել էր Ավստրիան, իսկ 1999 թվականին՝ Ռուսաստանը․ ի դեպ, 1999 թվականի ԱԱ-ում ռուսները լավագույնն էին բոլոր չորս մրցաշարերում (ոսկե մեդալ էին նվաճել նաև պարային զույգերը)։